radio online

Tags >> стихи
Nov 30
2013

Пора любви

Posted by Administrator in стихи , Любовь

Administrator

Пора любви, пора стихов
Не одновременно приходят... 
Зажжется стих — молчит любовь, 
Придет любовь — стихи уходят. 
Зачем, когда моя мечта 
Любимый образ представляла, 
Молчали мертвые уста 
И память рифм не открывала? 
Нет! Я любил ее без слов, 
Я говорил о ней слезами... 
Поверьте, звучными стихами 
Не выражается любовь... 
Как память сладкого страданья, 
Стихи вослед любви идут 
И, как могилы, берегут 
Одни воспоминанья!

Oct 08
2013

Դու չկա՛ս

Posted by Mariam in стихи

Mariam

Դու չկա՛ս, չկա՛ս…

Եվ առավոտը 
Այնպես աղոտ է,
Ասես ցավոտ է:

…ու չե՜ս լինելու: 

Եվ հորիզոնն է փակվում իմ առջև:
Նրան փակում է ո՛չ ամպի ճոթը,
Այլ քո զգեստի ամպեղեն փո՜թը:

Դու չկա՛ս, չկա՜ս…

Եվ օդ է դարձել 
Այս համատարած անտեր կարոտը:

…ու չե՞ս լինելու:

Ու թվում է, թե լուցկի մոտեցնեմ՝
Պիտի բռընկի ինքը վառ օդը:

Դու չկա՛ս, չկա՜ս…

Ինչո՞ւ եմ սակայն քեզ զգում այնպե՛ս,
Այնպե՜ս եմ զգում, ինչպես երևի
Ոտից նոր զրկվածն զգում է ոտը,

Որ նո՛ւյնպես չկա
Ու չի՜ լինելու…

Sep 30
2013

Я тот, кого Ты сделаешь мною.

Posted by Mariam in стихи , Все

Mariam

Я — лето в теплых глазах Твоих,
Я — запах цветов в том, чем ты дышишь,
Я — ускоренный ритм в сердце Твоем,
Я — смысл в словах, которые Ты слышишь.

Я — солнечный свет отраженный Тобою,
Я верю в любовь, наслаждаясь любовью.
Я тот, кого нет между мной и Тобою.
Я — капля воды океана и моря.

Я виден как дух на ладонях Твоих,
Я — тайна раскрытая только Тобою.
Я — вход в новый выход открытый мне вдруг,
Я тот, кого Ты сделаешь мною.

Sep 15
2013

Омар Хайям Мудрости жизни 1

Posted by Administrator in Цитаты , стихи , Любовь , Красиво

Administrator
Aug 31
2013

Ընկերներ

Posted by Mariam in стихи

Mariam

Ընկերներ ունեի ես,
Ընկերներ բակ ու թաղի,
Ընկերներ ամեն տեսակ,
Խենթության, խինդ ու խաղի...
Թաղի հետ քնում էինք,
Թաղի հետ զարթնում էինք,
Աղմուկով իրար գտնում
Եվ մի լուռ հառաչանքով
Իրարից զատվում էինք:
Մեզ համար քայլել չկար,
Երամով թռչում էինք,
Ինչ խոսել, ինչ շշնջալ,
Որոտում, ճչում էինք:
Եվ թեկուզ թաղը մեզնից
Օձիքը թափ էր տալիս,
Բայց էլի աչքի տակով
Նայում էր մեր խաղերին
Ու թաքուն ծափ էր տալիս:
Ինչ ասես` չէինք անում...
Քիվերին թառում էինք,
Նիզակով, պարսատիկով
Ծտերին վառում էինք:
Աքլորներ էինք լծում
Եվ ածուն վարում էինք...
Հավասար կիսում էինք
Բաղարջի պատառն անգամ,
Թե մի կերպ ճարում էիք:
Թե մեկի ոտքը ճամփին
Պատահմամբ փուշ էր մտնում,
Աշխարհը շուռ էր գալիս,
Բոլորիս գլխին մթնում:
Թե մեկիս տատը հանկարծ
Վտանգի հոտ էր առնում,
Ա'խ, նրա փեշը ծալ-ծալ
Բոլորիս համար բացվում,
Ճտերին պաշտպան կանգնած
Թխսամոր թև էր դառնում...
Ա~խ, ձեզ ուր փնտրեմ հիմա,
Ընկերնե'ր բակ ու թաղի,
Ընկերնե'ր խենթ ու խելոք,
Ընկերնե'ր խինդ ու խաղի...

Aug 31
2013

Oсень

Posted by Mariam in стихи

Mariam

Близится осень... Новая сказка.
Птицы еще поют по утрам.
Скоро с размахом желтая краска
Будет разлита по всем уголкам.

Новый наряд для той же планеты.
Новая роль для тех, кто живет. 
Будут прохладней закаты, рассветы.
Осень неспешно, но точно придет.

Разные роли, разные маски,
Разные игры у разных людей.
Смена сезона - нужная встряска.
Жизнь улучшая, будь посмелей!

Aug 27
2013

В. Высоцкий

Posted by Mariam in стихи

Mariam

Будь хоть бедой в моей судьбе,
но кто б нас не судил,
я сам пожизненно к тебе,
себя приговорил.

Aug 26
2013

пока ...

Posted by Mariam in стихи

Mariam

пока ты там занят повседневными делами,
я собираю образ твой по частям.
есть ли что - то между нами?
если есть, то я никому тебя не отдам.

пока ты там отбиваешься от назойливых поклонниц,
я сижу дома, в кресле, под пледом и пью чай.
я устала от своих бесконечных бессонниц.
а каков твой сон? как ты спишь?
не молчи. отвечай.

пока ты там, позабыв мои стихи и письма,
общаешься с десятками людей,
я учусь, мечтаю о будущем..
в моем доме почти не бывает гостей.

если бы ты был рядом,
мне было бы гораздо,
гораздо теплей.

Aug 26
2013

Мне не хватает...

Posted by Mariam in стихи

Mariam

Мне смертельно тебя не хватает.
Единственное, что дает мне силы жить —
это знание, что ты живешь, ты
просыпаешься, ты дышишь и ходишь по
улицам своей решительной свободной
походкой далеко от меня, но под тем же
небом.

Aug 18
2013

Գունավոր...

Posted by Mariam in стихи

Mariam

Բարև: Իսկ ինձ թվաց թե էլ չես գա: Այրված լապտերի տակ ուշաթափված այն գարունն է, որում քեզ համար մի մեծ անկյուն էի պահել: Չնայած դու եկար ամռանը, բայց ես քեզ վաղուց էի ապրեցրել իմ ներսում, դու շատ վաղուց արդեն եղել ես այստեղ, այս կրծքի տակ: Լինում է՞ այնպես, որ անձրևը տաք է` քո առավոտվա ընդունած ցնցուղի կաթիլների պես տաք: Լինում է: Ես սիրում եմ այդ անձրևը` խոնավ ու գունավոր: Երբ մռայլված երկնքի ամպիկների տակից դուրս է գալիս նարնջագույն արևը: Այդպես իմ կյանքում հայտնվեցիր դու: Իմ գունավոր երջանկություն: Քեզ սիրեցի ինչպես ձմռան արևը. դու ինձ այդքան անրհրաժեշտ էիր: Հիմա աշունս այնքան գունավոր է ու արևոտ, որ անձրևները անձրևանոցի հետ են գալիս: Իմ խենթ կարոտ: Քեզ սիրում եմ բայց և ատում քո գոյությունը: Ամեն վայրկյանս քեզանով ես արել,ամեն վայրկյանս` երբ աչքերս ու ձեռքերս չեն շոշափում քեզ: Ոտքերս թրջեցիր ծովի ալիքների մեջ` պահած քո ափերում: Ծիծաղս քո շուրթերով իմ այտերին նվիրեցիր ու դարձար իմ շուրթերի խոսուն ժպիտը: Իմ ծիրանագույն երջանկություն: Պարզվեց, որ մենք միևնույն ցեղից ենք: Իմ գարունը քո առողջությունն է: Ես սիրում եմ նմանությունն իմ ու քո: Ինձ խենթացնում է մեր այդ նմանությունը: Քանի որ քո աչքերի մեջ տեսա ինքս ինձ ու սիրեցի: Սիրեցի ու հավերժ մնացի քոնը:

Aug 18
2013

ՏԱՐ ԻՆՁ, ԺԱՄԱՆԱԿ

Posted by Mariam in стихи

Mariam

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ,
Ես ետ մնալուց շատ եմ վախենում:
Հուշերից որքան հեռու եմ կենում,
Մեկ է, կապում են թևերս նրանք:
Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս
Այնպիսի մի նոր հավիտենություն,
Որ խոսքս հազիվ հասած բերանիս,
Դառնում է արդեն խորին հնություն:
Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից,
Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ:
Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից,
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ:
Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ,
Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց,
Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ,
Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց:
Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն,
Առ ինձ հանճարեղ քո տարերքի մեջ,
Որ չմոլորվեմ քո ոլորտներում
Եվ իմ հոգու բարդ տիեզերքի մեջ:
Պարզեցրու, զտիր խոհերն իմ խառնակ,
Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ:

Aug 18
2013

* * *

Posted by Mariam in стихи

Mariam

Կարոտդ կշնչեմ ուրիշի վերնաշապիկից,
ուրիշի տողից կառանձնացնեմ բառդ,
անունդ,
ուրիշի աչքերից քեզ կքաղեմ,
փեշով կսրբեմ ծառից պոկած խնձորի պես`
փայլուն, սիրուն
նման էն այգու խնձորի, որը իմը չէ,
որի կողքով ուղղակի բախտի բերմամբ անցնում եմ.
կսիրեմ ուրիշությունդ,
կնայեմ
ու չեմ ունենա,
կանցնեմ կողքովդ
չեմ նկատի
(մեջս էնքան շատ կա քեզանից),
չես նկատի
(մեջդ երևի չկամ ոչ մի գրամ),
կքայլեմ,
մեջքով կթեքվեմ ու կգնամ,
բայց հետդ կմնամ,
հետս կմնաս

Aug 18
2013

Անդարձելի

Posted by Mariam in стихи

Mariam

Իմ սիրո համար քո աչքերը զուր մի թացեցրու,
Որ շուրթերիդ թողած կարոտս չկենդանանա:
Միայն ձեռքերդ այսօր ցավից կապտեցրու,
Որ իմ ձեռքերը ափերումդ ստիպված չմնան:

Ինձ մի մեղադրիր, որ անկենդան է աշունս այսօր.
Այս երկարատև կարոտը այն թմրեցրել է:
Էլ չկա արցունք, չկա կարեկցող:
Իմ երազներում ես քեզ կորցրել եմ:

Իմ սիրո համար զուր մի արտասվիր`
Սիրտս անաղմուկ դուռդ գոցել է,
Երբ անցյալ գարունը` հոգնած կոպերիս,
Քո ոտնահետքերն անձայն խոցել են:

Տար քեզ հետ սփրտնած աշունն այս,
Որ քո մատներից լուռ ուշաթափվել է:
Անձրևն այդ գունատված ու թարս
Իմ համբույրերից ինքն իրեն պարտվել է:

Ես մոռացել եմ սիրուց այդ թախծել
Ու էլ չի լալիս երկինքն իմ գլխավերի
Ես քեզ ներել եմ. սովորիր ճախրել
Առանց իմ անդարձ կորցրած թևերի:

Aug 18
2013

Մի ներիր երբեք ...

Posted by Mariam in стихи

Mariam

Մի ներիր երբեք, թե հեռացել եմ, 
Եթե կենտ մի պահ քեզ մոռացել եմ, 
Քեզ ցածրում թողած, թե խոյացել եմ, 
Թե սիրուդ բեռից գեթ կորացել եմ, 
Մի ներիր երբեք: 

Եթե քո ձյան տակ ծաղիկ չեմ եղել, 
Եթե քո հոգում տաղիկ չեմ եղել, 
Թե թերիդ վրա շաղիկ չեմ եղել, 
Թե քո նազանքին խաղիկ չեմ եղել, 
Մի ներիր երբեք: 

Եթե երդվել ու հետո դավել եմ,
Եթե ունեցել՝ քեզնից պահել եմ, 
Եթե չտված առել-տարել եմ, 
Եթե մեղքերս անգամ քավել եմ,
Մի ներիր երբեք: 
Մի ներիր երբեք:

Aug 18
2013

* * *

Posted by Mariam in стихи

Mariam

Ծովն էր, գիշերն էր, ես էի եւ դու, 
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար, 
Թե իմանար մեզ ինչից է զրկում, 
Առավոտն ինքն էլ երեւի չգար։ 
Մենք մեզ իրար մեջ որոնում էինք, 
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու, 
Աստղերից կախված օրորվում էինք... 
Ծովն էր, գիշերն էր, ես էի եւ դու։

Aug 18
2013

Ես չեմ մեռնի ...

Posted by Mariam in стихи

Mariam

Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ`
Աննյութ, խրված սարդոստայնում օրերի, 
Եվ իմ սառած աչքերի մեջ, քեզ ի տես, 
Հուշդ գալիք հանցանքներս կների: 

Ես գիտեի, որ մի օր դեն կթքես 
Զառանցանքն այս (որը սեր էր երևի):
- Ես չեմ մեռնի, ես կմնամ առանց քեզ,
Որ աղոթեմ հանուն փրկված սերերի...

Aug 18
2013

Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի

Posted by Mariam in стихи

Mariam

Դու ինձ կփնտրես, երբ ես չեմ լինի
Կանգնած ամեն օր քո ճամփի վրա,
Երբ մենակության լալկան ուռենին
Կթեքվի մի օր քո ճամփի վրա։

Ձայնս կլսես հեռու ձորերից,
Ինչպես հեռացող գնացքի սուլոց,
Սարսուռով կտաս անունս նորից
Եվ ունայն հույսով կնետվես փողոց։

Բայց ես չեմ լինի ծանոթ մարդկանց մեջ,
Ձեր դռան մոտով չեմ անցնի կրկին,
Դու քայլամոլոր կշրջես անվերջ,
Եվ զղջման բոցով կայրվի քո հոգին։

Aug 18
2013

Դու ...

Posted by Mariam in стихи

Mariam

Դու ներս սահեցիր ճաքերով պատի,
Լցվեցիր ամեն անցք ու պահարան,
Խմվեցիր ամեն բուռ ու բաժակով,
Ներկեցիր ամեն դուռ ու պատուհան:

Հոսեցիր ամեն կաթիլով ջրի
Ու քուն բերեցիր դեղահաբի պես,
Պատռեցիր ամեն վարագույր ու բարձ,
Խախտեցիր ամեն պատարագ ու ծես...

Փրկեցիր ամեն փորձ ու աղետից,
Վառվեցիր լամպի, լուսամփոփի հետ,
Մաքրեցիր սպիտակ, նուրբ սրբիչի պես,
Ջնջեցիր ամեն շեշտ ու վերջակետ:

Տվեցիր կորցրած ու չեկած մի կյանք,
Թողեցիր հոգի ինձ իբրև ընծա.
Դու քամու նման սուրացիր մի պահ
Ու քամու նման աննկատ անցար...

Aug 18
2013

Ես սիրում եմ քեզ...

Posted by Mariam in стихи

Mariam

Ես քեզ սիրում եմ՝արդեն կարող եմ 
ոչ թե շշնջալ աղոթքի նման, ՝այլ՝ 
բարձրաձայնել՝, 
կարող եմ նայել քո աչքերի մեջ՝ 
ու հանդարտ հալվել՝. 
հալվել քնքշանքից՝ու անհուն սիրուց՝ 
այն սիրուց,՝որը՝զարկն է իմ սրտի՝ 
հոսքն է իմ արյան.այն սիրուց,՝որը 
կրակի նման շիկացրել է ողջ էությունս՝ 
դարձել ինձ համար գոյության իմաստ՝ 
ու երջանկություն,՝ 
դարձել լուսաբաց կյանքի՝արշալույս՝ 
դարձել է կենաց անմահական ջուր՝ 
որ այրվող սրտիս՝հրդեհն է մարում՝, 
որ կարոտ աչքից արցունք է քամում՝ 
որ՝խենթացնում է բայց և ապրեցնում՝ 
Ես՝սիրում եմ քեզ՝..

Aug 18
2013

Հոգին...

Posted by Mariam in стихи

Mariam

Մարմնից հեռու չի կարող ապրել,
Միմիայն նրա սուրբ մահից հետո:
Քեզանից հեռու չի կարող զարկել
Ափերումդ պահված սիրտս կոտրտվող:

Քեզանից հետո էլ չկա աշխարհ,
Չկա էլ հետո քեզանից հետո:
Իմ երազները քո սրտին դիպան,
Դու հավաքեցիր դրանք ափերով:

Իմ գարունները հասան քո երկինք, 
Թևավորեցիր հույսերս բոլոր:
Ու իմ հոգին էլ գրկելով մարմնիդ
Շունչ առնելով դարձավ մարմնավոր:

Քեզանից հետո էլ չկա աշխարհ,
Էլ չկա լույս, չկա ստվեր մոլոր,
Բոլոր ցավերս դարձան խելագար,
Ու կենդանացան կարոտներս բոլոր:

Ուր էլ որ տանի խելահեղ քամին,
Ուր էլ որ քշի ցավը վայրենի:
Մարմնից հեռու չի ապրի հոգին,
Քո երակներում տունն է արյունի:

  • «
  •  Start 
  •  Prev 
  •  1 
  •  2 
  •  3 
  •  Next 
  •  End 
  • »

Tags